logo1
en-USru-RUhy-AM


Ռեստորանի  ձմեռային   շենքը. Շենքին կից կա 5 ավտոկայանատեղի նախատեսված 200 ավտոմեքենայի համար: Ավտոկայանատեղում առանց խոչընդոտի կարող են տեղավորվել և տեղաշարժվել նաև ժամանակակից մեծածավալ ավտոբուսները: Ռեստորանի շենքում գործում է հարսանյաց սրահը, մեծ և փոքր օթյակները,որոնք անմիջական կապի մեջ են գտնվում սրահի հետ: Գործում են նաև VIP սենյակներ: Ռեստորանի խոհանոցը տեղավորված է վերնահարկում,որը հնարավորություն է տալիս լիարժեք օգտագործել բնական օդափոխության հնարավորությունը: Ռեստորանի այս շենքում կարելի է միաժամանակ սպասարկել 400 մարդու:
 
 
 

Ռեստորանի ամառային գոտին.    Այն տարածված է գետի աջ ափում գտնվող հովտում: Այստեղ կառուցված են տաղավարներ,որոնք նախատեսված են տարբեր քանակի այցելուներ ընդունելու համար, գործում է նաև օթյակ-տաղավար:
Համալիրի բացօթյա գոտում գործում է բացօթյա խոհանոցը, բարը, թոնրատունը, ուր ամեն օր թխվում է թարմ լավաշ:
Բացօթյա գոտում կան գետից սնվող 3 լճակներ, ուր կարելի է ձուկ որսալ կամ թիավարել, իսկ մանուկների համար գործում է խաղահրապարակը: Այստեղ այցելուների է սպասում նաև արջերի ընտանիքը, որն երկար տարիներ ապրում և բազմանում է "Ձորի" աշխատակիցների խնամքի ներքո:
Ռեստորանի ամառային գոտում կարելի է միաժամանակ սպասարկել մոտ 600 մարդու: Ամառային գոտու համար կա նաև նախատեսված 2 վերելակ: Գործում է նաև բեռնատար ճոպանուղի դեպի բացօթյա խոհանոց բեռների տեղափոխման համար:
"Աշտարակի ձորն" իր գործունեության ընթացքում մշտապես համագործակցել է ճանաչված տուրիստական ընկերությունների հետ՝ կազմակերպելով Հայաստան այցելած տուրիստների սննդի գործը:
"Ձորն" ունի բարձրաստիճան պաշտոնյաների, մեծագրո մարդկանց ընդունելության և սպասարկման մեծ փորձ:
Այստեղ մշտապես իրենց սեմինարներն են անց կացնում Հայաստանում գործող բազմաթիվ հասարակական, քաղաքացիական, պրոֆեսիոնալ և այլ տիպի կազմակերպություններ:


Copyright © 2014. All Rights Reserved.