logo1
en-USru-RUhy-AM

"Ձոր" փակ բաժնետիրական ընկերություն
Ժողովրդական անվանումն է "Աշտարակի Ձոր"

Աշխարհագրական  դիրքը.  "Աշտարակի Ձոր"  հանգստի համալիրը գտնվում է ՀՀ Արագածոտն մարզում, Արագած և Արա լեռների փեշերով հոսող Քասախ գետի գեղատեսիլ կիրճում: Համալիրի հեռավորությունը Երևան քաղաքից 20 կմ է, իսկ "Զվարթնոց" օդանավակայանից՝ 30կմ: Քասախի կիրճի այդ հատվածում, ուր գտնվում է համալիրը, կողք կողքի կարելի է տեսնել հրաբխային ծագում ունեցող հոյակերտ ժայռեր ու քարանձավներ, դարավոր ընկուզենիներով ու թթենիներով, բարդիներով ու փշատենիներով հարուստ գետահովիտը: Քասախի կիրճի այս հատվածը հիանալի է տարվա բոլոր եղանակներին:

Ռեստորան

Ավելին...

Ձոր

Ավելին...

Հյուրանոց

Ավելին...



Ստեղծման պատմությունը.    Դեռյևս 1990 թվականին գետի ձախ ափին կառուցվեց և սկսվեց գործել փոքրիկ ռեստորանը: Այնուհետև գետի աջ ափին տարածված հովտում կառուցվեցին տաղավարներ: Աշխարհագրական հիանալի դիրքը, աշխատակազմի գերազանց գործունեությունը դեպի "Աշտարակի Ձոր" ձգեցին  հազարավոր այցելուների: Այդ հանգամանքը խթան հադիսացավ ընկերության համար՝  ընդլայնելու իր գործունեության ոլորտները: Արդյունքում ստեղծվեց ներկայիս համալիրը,որն ունի հետևյալ նկարագրությունը:


Copyright © 2014. All Rights Reserved.